Միխայիլ Զադորնովը կարող է զրկվել Լատվիայում կեցության իրավունքից` Ղրիմի պատճառով
Ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը կարող է զրկվել Լատվիայում կեցության իրավունքից, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ խորհրդարանական ենթահանձնաժողովի այսօրվա նիստում Յուրմալայում ապրող Զադորնովի մասին նյութեր են քննարկվել. նա ավելի վաղ հանդես է եկել Ռուսաստանին Ղրիմի միանալու օգտին, ինչը հակասում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Լատվիայի և Եվրամիության ընդհանուր դիրքորոշմանը:
Հանձնաժողովը որոշել է համապատասխան նյութերն ուղարկել Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող անվտանգության ոստիկանություն:
Իր հերթին անվտանգության ոստիկանությունը, քննելով հասանելի ապացույցները, կորոշի, թե արդյոք հարկավոր է երգիծաբանին ընդգրկել Լատվիայի համար անցանկալի անձանց ցուցակում:
ՆԳՆ-ի և ԱԳՆ-ի որոշմամբ՝ Լատվիայի կեցության իրավունքը կարող է չեղյալ հայտարարվել, սակայն ի տարբերություն ՆԳՆ-ի որոշման՝ ԱԳՆ-ի որոշումը բողոքարկման ենթակա չէ:










