ՀԱԿ-ը վարչապետի հարցով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկ ստացել է, իսկ պատասխանը չի ուշանա. Լ. Զուրաբյան

19:47 • 09.04.14

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ու վարչապետի թեկնածության հարցը քննարկելու հրավեր ստացե՞լ են, թե՞ ոչ՝ նշեց. «Առաջարկ եղել է, և կլինի պատասխան, մենք կհրապարակենք մեր պատասխանը, մեկ րոպե չկասկածեք»։

 


Զուրաբյանը չհստակեցրեց, թե հանդիպման առաջարկը որ օրվա համար է արվել: «Կոնկրետ ժամկետի մասին խոսք չի եղել»,-նշեց նա, ապա հավելեց, որ պատասխանը կարող է միանգամից հրապարակել, սակայն պետք է խմբակցության նիստ լինի, դա պիտի լինի խմբակցության պաշտոնական որոշումը:

 


Հիշեցնենք, որ այսօրվա քառյակի երեքժամյա փակ հանդիպումը ընդմիջվել էր, որը պետք է շարունակվի այսօր՝ ավելի ուշ։

 

Հարցին, թե պարտադիր այսօ՞ր պետք է որոշում ընդունվի, քանի որ վաղը ՀՀԿ ԳՄ նիստում թերևս կտրվի վարչապետի նոր թեկնածուի անունը, Զուրաբյանը պատասխանեց. «Այդպիսի խնդիր դրված չէ, որ ամեն գնով մենք որոշում կայացնենք: Բայց մենք նաև հասկանում ենք, որ այդքան ժամանակ չկա, և պետք է ինչքան հանարավոր է՝ միասնական քայլերի ու միջոցառումների, մոտեցումների դաշտ ձևավորենք: Դա մենք հասկանում ենք ու փորձում ենք անել»:

 


Նշենք նաև, որ ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարվելու է Նախագահ Սերժ Սարգսյանի հետ վարչապետի ընտրության հարցով հանդիպումից, քանի որ ըստ նրանց՝ ոչ լեգիտիմ Նախագահի հետ իրենք չեն հանդիպում։