Սոցիոլոգները պարզել են, թե երջանիկ լինելու համար որքան գումար է անհրաժեշտ ԱՄՆ բնակիչներին

22:15 • 10.04.14

Ամերիկացի սոցիոլոգները հարցման արդյունքում պարզել են, թե երջանիկ լինելու համար տարեկան որքան գումար է անհրաժեշտ ամերիկացուն: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Myjane-ին:


Պարզվել է, որ շարքային ամերիկացին գտնում է, որ երջանիկ լինելու համար իրեն տարեկան 35.5 հազար դոլար է անհրաժեշտ:


Մինեսոտա նահանգի համալսարանի մասնագետների կարծիքով՝ հենց այդքան գումար է անհրաժեշտ մարդուն, որպեսզի նա իրեն հաջողակ համարի, իսկ կյանքը՝ ստացված: