Համազգային գործադուլը կաթվածահար է արել Արգենտինայի խոշորագույն քաղաքները
Տրանսպորտի և մի շարք այլ ոլորտների աշխատակիցների արհմիությունների՝ հինգշաբթի տեղի ունեցած համազգային գործադուլը, որը դարձել է վերջին տարիների ընթացքում ամենախոշոր նմանօրինակ ակցիան Արգենտինայում, կաթվածահար է արել երկրի բոլոր խոշոր քաղաքների առօրյան:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ արհմիությունները պահանջում են աշխատավարձի բարձրացում՝ կապված ինֆլյացիայի հետ, որի տարեկան մակարդակը հասել է 30 տոկոսի, ինչպես նաև՝ բնակչության համար ջրի և գազամատակարարման համար հատկացվող նպաստների չեղարկում: Բացի այդ՝ բողոքի կազմակերպիչները կառավարությունից պահանջում են բարձրացնել կենսաթոշակներն ու չեղարկել սոցիալական վճարների բարձրացումը:
Երկրում չեն աշխատում ավտոբուսներն ու մետրոն, կաթվածահար է եղել երկաթուղային հաղորդակցությունը, փակ են լիցքավորման կայանները, բուժհաստատություններն ընդունում են միայն անհետաձգելի հիվանդներին, գործադուլ են անում մսի արտադրության ձեռնարկությունները, քաղաքների փողոցներից չի հանվում աղբը:
Վաղ առավոտից ցուցարարները Արգենտինայի խոշոր քաղաքներում՝ Բուենոս Այրեսում, Ռոսարիոյում, Մենդոսայում, Կորդովայում, փակել են հիմնական մայրուղիները:










