Ադրբեջանի ԱԳՆ-ին մեղադրում են կոռուպցիայի համար
Ադրբեջանի Վերահսկիչ պալատը սենսացիոն զեկույցով է հանդես եկել, որում երկրի արտգործնախարարությանը մեղադրել է կոռուպցիոն գործունեության համար, տեղեկացնում է haqqin.az-ը։
Համաձայն զեկույցի՝ պալատը լուրջ խախտումներ է հայտնաբերել արտգործնախարարության բյուջետային ծախսերում, մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում նախարարության ուռճացված աշխատակազմի, անօրինական գործողությունների վրա։
Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ծախսերի որոշ կանխատեսումներ կեղծված են, իսկ միջոցները ծառայել են ոչ նշանակությամբ։ Նաև պարզվել է, որ գերատեսչությունում անօրինական նշանակումներ են արվել, իսկ որոշ բաժիններ գործել են ավելի փոքր աշխատակազմով, քան նախատեսված է կառավարության որոշմամբ։
Վերահսկիչ պալատը պարզել է, որ արտգործնախարարության որոշ աշխատակիցներ ժամանակից շուտ քաղծառայողի կոչում են ստացել։ Իսկ աշխատակիցների մի մասի աշխատավարձն ավելին է եղել, քան նախատեսված է եղել օրենսդրությամբ։










