Հունաստանի բանկի շենքի մոտ պայթյուն է որոտացել

09:11 • 10.04.14

Աթենքում Հունաստանի բանկի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Պայթյունը տեղի է ունեցել լույս ապրիլի 10-ին: Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի պատճառով շենքն աննշան վնասվել է:

 

Ներկայում դեպքի վայրը շղթայված է ոստիկանության կողմից, պարզվում են դեպքի հանգամանքները: