Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը Ուկրաինայից պահանջել է չխանգարել ռուսական ԶԼՄ-ներին

08:20 • 10.04.14

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովն անհանգստություն է հայտնել այն հաղորդագրությունների առնչությամբ, թե ուկրաինացի սահմանապահները մի շարք ռուս լրագրողների թույլ չեն տվել երկիր մտնել:


Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Նյու Յորքում տեղակայված հանձնաժողովի կայքում, այս մասին գրում է lenta.ru-ն:


Կազմակերպությունը Կիևում նոր իշխանություններից պահանջել է հարգել ԶԼՄ-ների ազատությունը և Ուկրաինա մուտքի հնարավորություն տալ բոլոր լրագրողներին:


«Մենք կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին ապահովել, որպեսզի բոլոր լրագրողները, ինչպես օտարերկրյա, այնպես էլ ուկրաինացի, հնարավորություն ունենան տեղեկացնել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին ազատ և առանց խոչընդոտների»,- հայտարարել է եվրոպական և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան:


Նրա խոսքերով՝ ժողովրդավարական պետություններին չի սազում «լրագրողներին արգելել աշխատել իրենց քաղաքացիության պատճառով»: