Արսեն Խոջոյանի վիճակը բավարար է

19:38 • 10.04.14

Ադրբեջանական գերությունից այսօր ազատված Արսեն Խոջոյանի վիճակը բավարար է: Այս մասին Tert.am-ին փոխանցեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:


Տեղեկացանք նաև, որ տղան կոտրվածքներ չունի, ինչպես նաև՝ առողջական լուրջ խնդիրներ չկան:


Հիշեցնենք, որ Արսեն խոջոյանը մարտի 7-ին սահմանը հատել էր Ադրբեջանի Թովուզի շրջանի մոտակայքում: