ԵՄ-ն պատրաստ է մինչև տարեվերջ չեղարկել վիզային ռեժիմն Ուկրաինայի հետ. Սլովակիայի ԱԳՆ

20:47 • 10.04.14

Եվրամիությունն արդեն 2015-ի սկզբին կարող է չեղարկել վիզային ռեժիմը Ուկրաինայի հետ, եթե Ուկրաինայի իշխանություններն իրենց առջև նման նպատակ դնեն: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 10-ին Կիևում  հայտնել է Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչիկը:


«Գործը մեր ձեռքերում է: Սակայն իրատեսական է մինչև տարեվերջ նման ռեժիմ ստանալ, և դա կախված է մեր խորհրդարանի աշխատանքից: ԵՄ-ի կողմից նկատվում է երկխոսության պատրաստակամություն», - նախարարի խոսքերը մեջբերում է УНН գործակալությունը:

 

«Ես երկար տարիներ աշխատել եմ որպես Լեհաստանի դեսպան Եվրամիությունում և գիտեմ եվրոպական բանաձևը՝ քիչ հաղորդակցվել, շատ գործել», - հավելել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին:

 

Ավելի վաղ Սլովակիայի ԱԳՆ-ից հայատարարել էին, որ երկիրն սկսել է Ուկրաինա վառելիքի մատակարարման աշխատանքները:
Վերջերս ԵՄ-ն չեղարկել է վիզային ռեժիմը Մոլդովայի հետ: