Վիկտոր Յանուկովիչը և Ուկրաինայի նախկին կառավարության անդամները 77.2 մլրդ գրիվեն են «լվացել». ԶԼՄ-ներ

15:34 • 10.04.14

Ուկրաինայի ֆինանսական մշտադիտարկման պետական ծառայությունը հետաքննության տվյալներով հայտնել է, որ երկրի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նախկին կառավարության անդամների կոռուպցիոն գործունեության արդյունքում 77.2 մլրդ գրիվեն է «լվացվել»։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, հետաքննությունն ընթանում է Ուկրաինայի օտարերկրյա գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների աննախադեպ աջակցության պայմաններում։

 

Նշվում է, որ նախկին պաշտոնյաների փողերի լվացման գործով ուսումնասիրվում է 126 նյութ։ Արդյունքում՝ ծառայությունն ընթացիկ տարվա մարտին Ուկրաինայի տարածքում արգելափակել է 67 ֆիզիկական անձանց բանկային հաշիվները։ Հայտնի է, որ այդ հաշիվների վրա եղած ընդհանուր գումարի չափը 2.2 մլրդ գրիվեն է։