Նաիրիտցիներին խոստացել են վաղն անպայման մեկ ամսվա աշխատավարձ տալ

20:14 • 10.04.14

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները 15 ամսվա աշխատավարձ չեն ստացել, սակայն նրանց խոստացել են, որ վաղն անպայման մեկ ամսվա աշխատավարձ կբաժանեն: Այս մասին Tert.am-ին ասաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից Էմմա Մելքոնյանը։

 

Հիշեցնենք, որ ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը նշել էր, որ եթե ապրիլի 9-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը չվճարվեն, իրենք դուրս կգան ցույցի:

 

Նա գործարանի ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ապրիլի 11-ին կտեղեկացնեն ցույցի օրը և ժամը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթվա մեջ: