Գերմանիայի ԱԳ նախարարը չի բացառել ՆԱՏՕ-ի և Վրաստանի առավել սերտ համագործակցությունը

21:09 • 10.04.14

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի համագործակցությունը կարող է նոր, առավել սերտ մակարդակի բերվել: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին վերջինս հայտնել է Բեռլինում:


«Կարող եմ պատկերացնել մի իրավիճակ, որ միջոցառումների ամբողջական շարք կընդունվի, որը կամրապնդի համագործակցությունը Վրաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև», - նշել է Գերմանիայի դիվանագիտության ղեկավարը Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ Բեռլինում տեղի ունեցած հանդիպմանը:


Բացի այդ, Շտայնմայերը վստահ կարծիք է հայտնել առաջիկայում Վրաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին, ինչը նախատեսված է հունիսին:


Նրա խոսքով՝ դրա նախապատրաստական աշխատանքներն ընթանում են «եռանդով»: