Օդեսայում Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության կողմնակիցները ձվեր են նետել նախագահի թեկնածու Սերգեյ Տիգիպկոյի վրա

20:25 • 10.04.14

 Նացիստական շրջափակումից Օդեսայի ազատագրման 70-ամյակին նվիրված տոնակատարությունները զերծ չեն մնացել քաղաքական սադրանքներից, որից զերծ մնալու մասին մարզի ղեկավարության հետ նախօրեին պայմանավորվել էին ինչպես Կիևի նոր իշխանության կողմնակիցներն, այնպես էլ՝ հակառակորդները:


ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ին ադամակցելու կողմնակիցները ձվեր են նետել վետերաններին շնորհավորելու եկած՝ ազգային պատգամավոր, Ուկրաինայի նախագահի թեկնածու Սերգեյ Տիգիպկոյի վրա:  Վերջիններս ուկրաինական դրոշներ են թափահարել և առաջարկել են քաղաքական գործչին՝ «մեկնել Լվով, որտեղ նրա համար արդեն ջերմ ընդունելություն են պատրաստում»:


«Կարծում եմ, որ քաղաքական գործիչներն են մեղավոր երկրում ստեղծված էլեկտրաֆիկացված իրավիճակի համար», - միջադեպը մեկնաբանել է Տիգիպկոն: Տեղի ունեցածը վերջինս անվանել է «պրոֆեսիոնալ քաղաքական սադրանք»: