Պլյուշչենկոն բարդ վիրահատությունից հետո վերադառնում է գեղասահք
Ողնաշարի երկու բարդ վիրահատություններ տարած գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն կվերսկսի պարապմունքները երկու ամիս անց: Ապրիլի 8 -ին բժիշկները թույլ են տվել նրան՝ առաջին անգամ զբոսնել: Այս մասին հաղորդում է L!FE NEWS-ը:
Կրկնակի օլիմպիական չեմպիոնն իր Tweeter-յան էջում գրել է, որ երկրորդ վիրահատական միջամտությունից հետո իրեն անհամեմատ ավելի լավ լավ է զգում:
Պլյուշչենկոյի առաջիկա պլաններում նոր սառցե ծրագրին պատրաստվելու գործընթացն է, որի մանրամասները դեռևս չի հրապարակում:










