Արտասովոր հսկա ամպը պատել է Իսպանիայի Ալբուֆերետա լողափը (տեսանյութ)
Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքի Ալիկանտե քաղաքում խորհրդավոր խիտ ամպը պատել է Ալբուֆերետա լողափը՝ խուճապի մատնելով ներկա հանգստացողներին:
Ինչպես գրում է Russia Today-ը՝ ափին հանգստացող մարդկանց թվացել է, թե դա խոշոր հրդեհի հետևանքով առաջացած ծուխ է:
Ինչպես բացատրել է Daily Mail բրիտանական պարբերականը՝ այս արտասովոր երևույթը տեղի է ունենում, երբ ծովի սառը ջրերը բախվում են ծովի մակերեսի վրա պտտվող տաք օդային հոսանքներին:










