Սիրիայում ևս 2 ադրբեջանցի զինյալ է սպանվել
Սիրիայում ջիհադականների շարքերում կռվող ևս երկու ադրբեջանցու մահվան մասին տեղեկություն է տարածվել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Մոջահեդների կայքում տարածվել է նրանցից մեկի լուսանկարը։
Գործակալությանը հաջողվել է պարզել սպանվածների ինքնությունը։ Նրանցից մեկն Իբրահիմ Քերիմովն է (1981), իսկ մյուսը՝ Սամիր Մագերամովը (1987)։
Քերիմովը, որին ճանաչել են որպես մարզիկ, Սիրիա է մեկնել ընտանիքի՝ կնոջ և երեք երեխաների հետ։ Հայտնի չէ՝ արդյոք ողջ են նրանք, թե ոչ։
Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ են մեկնել՝ մասնակցելու մարտերին։ Սպանվել են հարյուրավոր ադրբեջանցիներ։










