Ես իմ թեկնածությունը ոչ մի դեպքում չեմ հանի. Տիմոշենկո
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ չի հանի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններից: Այդ մասին նա հայտարարել է Խմելնիկում հանրահավաքի ժամանակ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությանը:
Տիմոշենկոն հավաքվածներից ներողություն է խնդրել.
«Ես ցանկանում եմ ձեզանից ներողություն խնդրել, եթե իմ կյանքում մի բան այնպես չեմ արել: Ես կարող էի սխալվել, կարող էի մի բան այնպես չանել, ինչպես դուք սպասում էիք, բայց ես երբեք չեմ հետևել երկակի չափանիշների»,- ասել է Տիմոշենկոն:
Նա կարծում է, որ հասարակությունը «պետք է եզրակացություններ անի «Նարնջագույն հեղափոխությունից», իրավունք չունի չիրականացնելու «Եվրամայդանի» պահանջները, և այդ պատճառով նա պարտավոր է թույլ չտալ իշխանության գալ օլիգարխ կլաններին»:










