«Տիտանիկի» կործանման մասին եզակի փաստաթուղթը աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայում

22:26 • 10.04.14

«Տիտանիկ» հայտնի զբոսանավի խորտակման վերաբերյալ եզակի փաստաթուղթը աճուրդի է հանվել Անգլիայում: Այն գնահատվում է 12 000 ֆունտ ստերլինգ (20000 դոլար):


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ 4 էջանոց փաստաթուղթն իրենից ներկայացնում է դիմում ապահովագրական ընկերությանը, որը ենթադրում է, որ «Տիտանիկի» ողջ մնացած սպաներից ամենատարեցը, ով նավապետի երկրորդ օգնական Չարլզ Լայտոլերն էր, փորձել է փոքրացնել սառցաբեկորի չափսերը և շեղել թիմի անուշադրությունը, որպեզի նավի սեփականատերը 3 մլն ֆունտ ապահովագրություն ստանա:


Այդ գումարն ստացել է White Star Line 20-րդ դարի խոշոր բրիտանական նավաշինական ընկերությունը՝ «Տիտանիկի» կործանումից 30 օր անց: