Պետք է հարգել Ուկրաինայի ամբողջականությունը, երկրի արևելքում հանրապետությունների հռչակումը կառուցողական չէ. Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ երկրի արևելյան մի շարք շրջաններում հանրապետությունների հռչակումը կառուցողական չէ, գրում է ntv.ru-ն:
«Չէի ցանկանա, որ նման իրադարձությունները դոմինոյի էֆեկտով տարածվեին հարևան երկրների վրա»,- ասել է Դավութօղլուն:
Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, այդ պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքը չի միջամտի երկրի գործերին:
Ինչ վերաբերում է Թուրքիա ռուսական գազի մատակարարումներին, ապա Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբարերություններում որևէ խնդիր՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, Անկարան չի ակնկալում:










