Բելգիայում 1.5 տոննա փղոսկր է ոչնչացվել

08:42 • 10.04.14

Բելգիայում անօրինական արդյունահանման դեմ պայքարի շրջանակներում 1.5 տոննա փղոսկր է ոչնչացվել, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն։


Փղի ժանիքները և փղոսկրից արտադրանքը մասնատվել են Կենտրոնական Աֆրիկայի թագավորական թանգարանի մոտ։


Ստացված ողջ հումքը հանձնվել է արվեստների դպրոցին՝ քանդակներ պատրաստելու համար, որոնք հետագայում ցուցադրվելու են Բրյուսելի միջազգային օդանավակայանի ժամանման սրահում, որտեղ, համաձայն վիճակագրության, ամեն տարի առգրավվում է 150 կգ փղոսկր։