Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման համար. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ, որում երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և նշել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման համար։
«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:
Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»:










