Մեծ Բրիտանիայի կառավարությունը միլիարդավոր դոլարներ է ծախսել գրիպի դեմ անարդյունավետ դեղերի համար
Մեծ Բրիտանիայում 600 մլն ֆունտ ստերլինգ (ավելի քան 1 մլրդ դոլար) առժողությամբ գրիպի դեմ պայքարող դեղորայքի պահեստավորում է իրականացվել, սակայն պարզվել է, որ ձեռք բերված դեղամիջոցներն այդքան էլ ուժեղ չեն, ուստի չեն կարողանա կանխել համաճարակի տարածումը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով The Guardian-ին:
Անկախ փորձագետներն ուսումնասիրություններ են անցկացրել և պարզել, որ գրիպի դեմ պայքարի երկու դեղատեսակների՝ Տամիֆլյուի և Ռելանզայի արտադրող ընկերությունները կարևոր տեղեկություն են թաքցրել:
Մասնավորապես՝ պարզվել է, որ կլինիկական փորձարկումների ժամանակ այդ դեղերը ամբողջությամբ անարդյունավետ են համարվել:
Հետազոտողները եզրակացրել են, որ տեղեկատվության բացակայության պատճառով կառավարությունը պահեստավորել է նշված դեղորայքի 40 մլն չափաբաժին:










