Ուկրաինայից վտարել են վրացի «օրենքով գողի»

14:22 • 11.04.14

Ուկրաինայի Լվով քաղաքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վրացի «օրենքով գող» Մամուկա Ջանիաշվիլիին, որը հայտնի է Չիչինա (Չիչխինա) մականունով։ Ձերբակալվածը վտարվել է Ուկրաինայից, գրում է lenta.ru-ն։

 

Հայտնի է, որ Լվովում Ջանիաշվիլին հայտնվել է 2014թ. հունվարին, որտեղ ապրել է վարձով բնակարանում։

 

Ինչպես նշել են Ուկրաինայի ՆԳՆ-ում, Չիչինան, որը հեղինակություն է վայելում քրեական միջավայրում, «փորձել է ազդել քաղաքի քրեական իրավիճակի վրա»։ Կոնկրետ հանցագործություններ նա չի արել, սակայն որոշում է կայացվել նրան վտարել երկրից իր հայրենիք՝ Վրաստան։