Կոլումբիայում 250 մլն դոլարի կոկաինի խոշոր խմբաքանակ է առգրավվել (լուսանկարներ)
Կոլումբիայի ոստիկանությունը հատուկ օպերացիայի շրջանակներում առգրավել է 7 տոննա կոկաին, որն ուղևորվում էր Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի նավահանգիստ։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, առգրավված թմրանյութի ընդհանուր արժեքը գնահատավել է առնվազն 250 մլն դոլար։
Կոկաինը փաթեթավորված է եղել 6.900 տուփերում, ինչպես նաև արքայախնձորի պահածոյի տարաներում։ Փաթեթների ու տարաների վրա նշված են եղել այն նարկոկարտելների անունները, որոնց պատկանել է թմրանյութը։
Կոլումբիայի ոստիկանապետ Ռոդոլֆո Պալոմինոն ասել է, որ 2005թ. ի վեր սա իրենց երկրում առգրավված թմրանյութի խոշորագույն խմբաքանակն է։
Աղբյուրը մանրամասնում է, որ 2005թ. կոլումբիացի ոստիկանները հատուկ օպերացիայի շրջանակներում բռնագրավել են 15 տոննա թմրանյութ։















