Մեկ իրանով ծնված զույգերը չեն ցանկանում առանձնանալ իրարից (տեսանյութ)

19:23 • 11.04.14

Շիվանաթհ Սահուն և նրա զույգ եղբայր Շիվրամը ծնվել են մեկ իրանով և չեն ցանկանում բաժանվել միմյանցից:
Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը՝ 12-ամյա տղաները երկու ոտք ունեն, 4 ձեռք և ենթադրաբար՝ մեկ ստամոքս: Նրանք առանձին թոքեր, սիրտ և ուղեղ ունեն:


Մի շարք բժիշկների կարծիքով՝ եղբայրները կարող են բարեհաջող կերպով վիրահատվել և առանձին մարմիններ ձեռք բերել, սակայն վերջիններս չեն ցանկանում դիմել այդ վիրահատությանը:


«Մենք չենք ցանկանում բաժանվել իրարից: Մենք այսպես կմնանք, անգամ երբ մեծանանք: Մենք ուզում ենք ապրել այնպես, ինչպես կանք», - ասել է Շիրվանը հեռուստատեսությանը տված հարցազրույցում:


Չնայած լուրջ հաշմանդամությանը՝ հնդիկ եղբայրները կարողացել են հաշտվել իրենց կենսակերպին և ապրել նորմալ կյանքով՝ օգնելով մեկմեկու: