Ֆրանցիսկոս պապը ներողություն է խնդրել մանկապիղծ հոգևորականների անունից

20:48 • 11.04.14

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ներողություն է խնդրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևորականների փոխարեն, որոնք սեռական բնույթի բռնություն են իրականացրել երեխաների հանդեպ:


Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն՝ РИА Новости-ին հղումով, Վատիկանում ընդունելով Մանկության խնդիրներով միջազգային կաթոլիկ ծառայության պատվիրակությանը՝ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ իրեն անհրաժեշտ է ներողություն խնդրել ողջ եկեղեցու անունից՝ այն չարի համար, որը գործել են նման հոգևորականները:


Ֆրանցիսկոս պապը կոչ է արել նաև հստակ միջոցառումներ ձեռնարկել անչափահասների նկատմամբ որևէ տեսակի բռնությունը կանխելու համար: