G7-ի հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հունիսի 4-5-ը

22:31 • 11.04.14

Եվրահանձնաժողովն ուրբաթ հայտարարել է, որ G7 -ի՝ Հաագայում մարտի 24-ին համաձայնեցված երկօրյա հանդիպումը կկայանա Բրյուսելում՝ հունիսի 4-5-ը:


«Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի առաջնորդները, Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները G7 ձևաչափով հանդիպում կունենան Բրյուսելում՝ 2014-ի հունիսի 4-5-ը», - Եվրահանձնաժողովի հայտարարությունը մեջբերում է INTERFAX-ը:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը կսկսվի հունիսի 4-ին՝ երեկոյան և կավարտվի հունիսի 5-ի կեսօրին: