Գավառի մանկատան՝ անհետ կորած սանը գտնվել է

15:40 • 11.04.14

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 1-ին Գավառի մանկատունն ինքնակամ լքած և անհետ կորած 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ապրիլի 10-ին, ժամը 18.10-ին հայտնաբերվել է Երևան քաղաքի Խորենացու փողոցի հարակից այգում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


14-ամյա տղան բացատրություն է տվել, որ ապրիլի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում թափառել է Երևան քաղաքի փողոցներում և գիշերել նշված այգում: Արևշատ Զախարյանը հանձնվել է Գավառի մանկատուն: