Moody's-ն իջեցրել է Թուրքիայի սուվերեն վարկանիշի կանխատեսումը
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Թուրքիայի սուվերեն վարկային վարկանիշի կանխատեսումը՝ այն հասցնելով «կայունից» մինչև «բացասական»։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, սա կապված է վերջին շրջանում Թուրքիայի ներքաղաքական կյանքում առկա անկայունությամբ։
Գործակալության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ Թուքիայի վարկանիշը գտնվում է Ваа3 մակարդակին։
Աղբյուրը մանրամասնում է, որ Թուրքիան գտնվում է կոռուպցիոն սկանդալի մեջ, որում ներքաշված են երկրի կառավարության անդամներն ու նրանց բարեկամները։










