Նիկարագուայում երկրաշարժի հետևանքով փլվել է 139 տուն, տուժել է 24 մարդ (լուսանկարներ)
Նիկարագուայում տեղի ունեցած 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով տեղի են ունեցել զանգվածային ավերածություններ։ Մասնավորապես փլվել է 139 տուն, իսկ տուժածների թիվը հասել է 24-ի։
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, հիմնականում վնասվածքներ են ստացել Նագարոտե և Մատեարե քաղաքների բնակիչները, որտեղ ստորգետնյա ցնցումներն առավել ուժեղ են զգացվել։
Աղբյուրը հավելում է, որ ավերածություններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Մանագուայում, ինչպես նաև Լեոն և Մոտոտոմբո քաղաքներում։ Երկրի նախագահ Դանիել Օրտեգայի հրամանով տեղի ունեցածի կապակցությամբ Նիկարագուայում տագնապ է հայտարարվել։












