Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ը ընկել է հարակից ձորակը

10:10 • 11.04.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 11-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածում (83-րդ կմ) «Օպել» մակնիշի Լ6549 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորակը: Զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: