Պուտինն ամենաբարձր վարձատրվող նախագահը չէ, սակայն ամենահանրաճանաչն է. Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցածր եկամուտը 2013-ին պայմանավորված է նրանով, որ երկրի ղեկավարի աշխատավարձը չի բարձրացել: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը չեն բարձրացրել իրենց աշխատավարձերը 2013-ին», - նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին այսօր հրապարակված հայտարարագրերը, որոնց համաձայն՝ երկրի և կառավարության ղեկավարներն ավելի քիչ եկամուտ են ունեցել նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:
ՌԴ նախագահի մամլո քարտուղարն ընդգծել է, որ «Պուտինը բարձր վարձատրվող նախագահ չէ, սակայն ամենահանրաճանաչն է «ութնյակի» և «քսանյակի» երկրների առաջնորդների շրջանում»:










