Գյումրի-Հայկավան ճանապարհին «ՌԱՖ»–ը կողաշրջվել է. վարորդը մահացել է

12:09 • 11.04.14

Գյումրի-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին ապրիլի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1971 թ. ծնված Նորիկ Հարությունյանը, տեղում մահացել է:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: