Տիմոշենկոն ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել է ուրիշի բնակարանը. ԶԼՄ-ներ

15:34 • 11.04.14

Ուկրաինայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է ուրիշի բնակարանը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Вести-ի տվյալներով՝ Դնեպրոպետրովսկի Կառլ Մարքսի 26 հասցեի տունը Տիմոշենկոյին չի պատկանում։

 

Անցյալ տարի հարկադիր ծառայությունը դատարանի որոշմամբ բռնագրավել էր այն։ Մինչ Յուլյա Տիմոշենկոն համաներմամբ ազատ կարձակվեր, բնակարանը հասցրել են վաճառել։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ այն գնել է ոմն ռուս դեսանտային։

 

Տիմոշենկոյի մորաքույրը՝ Անտոնինա Ուլյախինան, հաստատել է, որ հայտարարագրում նշվել է հենց այդ բնակարանը։ Նրա խոսքով՝ Տիմոշենկոն բանտում կարող էր և չիմանալ, որ այդ բնակարանը վաճառել են։

 

Տիմոշենկոյին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, պնդում են, որ հայտարարագրում սխալ չկա, քանի որ նախին վարչապետը մինչ այժմ գրանցված է այդ հասցեով։ Նրա խոսքով՝ շինությունը գնել է նախկին վարչապետի շրջանակից մեկը՝ այն պահպանելու համար։

 

Յուլյա Տիմոշենկոն ձերբակալվել է 2011թ.-ին՝ Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի կնքման հարցում լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ 2014թ.-ի փետրվարի 22-ին, նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ երկիրը լքելուց հետո Տիմոշենկոն համաներմամբ ազատ է արձակվել։