Ռուսաստան-Ուկրաինա երկաթուղային հաղորդակցությունը մայիսի 27-ից կարող է դադարեցվել

11:14 • 11.04.14

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կարող է դադարեցվել արդեն մայիսի վերջին, հաղորդում է «Коммерсант»-ը:

 

Ուկրաինական երկաթգծերի օպերատոր «Укрзализныця»-ն խնդրել է «Ռուսական երկաթգծերին» մայիսի 27-ից դադարեցնել տոմսերի վաճառքն Ուկրաինայի տարածքով անցնող բոլոր գնացքների համար: Կիևում այս քայլը բացատրել են Ղրիմ գնացող գնացքների ժամանակացույցերի «անհամապատասխանությամբ»:

 

Նույն բովանդակությամբ նամակ է ստացել նաև «Բելառուսական երկաթգծերը»: Այն մասին, որ Ուկրաինայի և Ղրիմի միջև երկաթգծային փոխադրումները կարող են կանգնեցվել, երեկ «Ռոսիա 24» հեռուստաալիքին հայտնել էր «Ռուսական երկաթգծերի» նախագահ Վլադիմիր Յակունինը: