Կալիֆոռնիայում բեռնատարը մխրճվել է աշակերտներին տեղափոխող ավտոբուսի մեջ. 9 զոհ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Օռլանդ տեղանքի մոտ բեռնատարը մխրճվել է աշակերտների տեղափոխող ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով կա առնվազն 9 զոհ, հայտնում է Reuters-ը: Եվս 32 հոգի վիրավոր է:
FedEx ընկերության բեռնատարի վարորդը կորցրել է վերահսկումը մեքենայի նկատմամբ:
Ավտոբուսն աշակերտների և այլ անձանց Կալիֆոռնիայի հարավից տեղափոխում էր Հումբոլդտի պետական համալսարան՝ էքսկուրսիայի:
FedEx Corp-ից ասել են, որ տեղյակ չեն վարորդի վիճակի մասին:










