Ռուսաստանը չի արտահանձնի Յանուկովիչին Ուկրաինային
Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում երկրում գտնվող Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինային արտահանձնելու համար, գրում է korrespondent.net-ը:
Նախօրեին Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինային Վիկտոր Յանուկովիչի արտահանձնման հարցը պետք է լուծվի բացառապես դատական կարգով: Նրա խոսքով՝ դրա համար Ուկրաինան պետք է համապատասխան հարցում ուղարկի Ռուսաստան, այդ երկրի դատական մարմինները պետք է քննեն այն և համապատասխան որոշում կայացնեն:
Ավելի վաղ ռուսական НТВ հեռուստաալիքը հաղորդել էր, որ ուկրաինական իշխանությունների կողմից հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչին արտահանձնելու մասին Կիևի հնարավոր հարցումը ռուսական կողմը չի կարող բավարարել:










