Հայաստանի՝ քանակով երկրորդ խաչքարային դաշտը վտանգված է. հնագետ

11:47 • 12.04.14

Հնագետ Բորիս Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանին հարակից Առինջ համայնքում գտնվող խաչքարերի՝ քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտի՝ շինարարության հետևանքով վտանգմանը:

 

Ներկայացնում ենք Համլետ Պետրոսյանի գրառումն ամբողջությամբ:


«Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում: Սա նույնիսկ Հայաստանի սահմանային մարզերից մեկում չէ: Սա Առինջն է, որը կպած է Երևանին: Այն իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է: Խաչքարերի գեղարվեստական արժանիքներով՝ ակնհայտորեն առաջինը: Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Դա նշանակում, է, որ այստեղ արգելված է ցանկացած շինարարական-տնտեսական գործունեություն, փոփոխում կամ միջամտություն:

 

Ո՞ւր են պատասխանատուները, ո՞ւր են մեր ժառանգությունը թմբկահարող ու նրա դրոշով արտասահմաններից տուն չեկող պաշտոնյաները: Ու՞ր է համայնքը: Ու՞ր է հայ մարդը, որի զավակները դպրոցում սովորում են հպարտանալ մեր անցյալով և մշակույթով: Եվ ո՞րն է տարբերությունը մեր և մեր ժառանգությունն ավերող թշնամիների միջև»։