Հրդեհ Թաիրով գյուղի «Ռուսական բաղնիքներ» հանգստի համալիրում

13:32 • 12.04.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.35-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Իսակովի պողոտայում` «Սենատոր» խաղատան մոտակայքում, այրվում է երկհարկանի փայտյա շինություն:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 168 հասցեում գտնվող «Ռուսական բաղնիքներ» հանգստի համալիրում այրվում է փայտյա շոգեբաղնիքը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.14-ին, մարվել` 07.41-ին: Այրվել են երկրորդ հարկի առաստաղը, տանիքի կառուցատարրերը (50 քմ) և առաջին հարկում` վառարանին կից պատի երեսպատումը (5 քմ):