Անհետացած մալայզիական ինքնաթիռի որոնումները երկար կտևեն. Ավստրալիայի վարչապետ
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ մալայզիական անհետացած Boing ինքնաթիռի բեկորների որոնումները շատ ժամանակ կպահանջեն, գրում է Газета-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
«Ոչ ոք չպետք է թերագնահատի այդ աշխատանքի բարդությունը։ Այո, մենք էապես կրճատել ենք որոնումների գոտին, սակայն գտնել որևէ բան օվկիանոսի 4.5 կմ խորքում, ցամաքից մոտ 1.000 կմ հեռավորության վրա՝ բարդ խնդիր է։ Հավանաբար, դրա համար շատ ժամանակ կպահանջվի»,- նշել է Էբոթը։
Վարչապետի խոսքով՝ փորձագետները գրեթե վստահ են, որ Հնդկական օվկիանոսում իրենց որսած ազդանշանները պատկանում են ինքնաթիռի «սև արկղերին»։
Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող օդանավն անհետացել էր մարտի 8-ին, դրանում գտնվել է 239 մարդ։










