Պակիստանում որոշել են չդատել 9 ամսական երեխային

15:15 • 12.04.14

Պակիստանում 9 ամսական երեխայի նկատմամբ սպանության փորձի մեղադրանքը հանվել է, հայտնում է Sky News-ը: Իշխանություններն ընդունել են, որ գործում տեղ է գտել մարդկային գործոնով պայմանավորված սխալ:

 

Նա այլևս մեղավոր չի համարվում գազի ծառայության աշխատակիցների վրա քարեր նետելու համար: Նրանք եկել էին պակիստանյան այդ ընտանիքի գազն անջատելու, սակայն ենթարկվել էին ընտանիքի հարձակմանը:

 

Մուսա Քհան անունով երեխայի պապն ասել է, որ նա անգամ կաթի շիշը բռնել չգիտի, ուստի չէր կարող քար վերցնել:

 

Մեղադրանքներն ուժի մեջ են մնում Մուսայի պապի և նրա երեք որդիների դեպքում:

 

Պակիստանում մարդը քրեական պատասխանատվության է ենթակա 12 տարեկանից, և այս գործը մեծ արձագանք էր գտել: