Ղրիմի Սահմանադրությունն այսօրվանից ուժի մեջ է մտել

13:08 • 12.04.14

Ղրիմի Սահմանադրությունը, որն ընդունվել էր նախօրեին, այսօրվանից ուժի մեջ է մտել, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով հանրապետության Պետխորհրդին։

 

«Սահմանադրությունը հրապարակվել է «Крымские известия» պարբերականում, և այսօրվանից այն օրինական ուժ է ստացել»,- նշել են Ղրիմի Պետխորհրդում։

 

Ղրիմի խորհրդարանն ուրբաթ ընդունել էր հանրապետության նոր Սահմանադրությունը, որին կողմ էին քվեարկել նիստերի դահլիճում ներկա բոլոր 88 պատգամավորները։

 

Համաձայն Սահմանադրության՝ Ղրիմի Հանրապետությունն իրավական ժողովրդավարական պետություն է Ռուսաստանի Դաշնության կազմում, Ղրիմի Հանրապետության հարաբերությունները ՌԴ-ի հետ որոշվում են պայմանագրով։ Ղրիմի Հանրապետության տարածքը ՌԴ-ի տարածքի անբաժանելի մասն է։