Չեխիան կարող է եվրոգոտի մտնել 2020 թվականին
Չեխիայի Հանրապետությունը կարող է եվրոյի անցնել 2020 թվականին: Այդ մասին ուրբաթ Պրահայում երկրի՝ Եվրամիություն մտնելու 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, գրում է korrespondent.net-ը:
«Եվրոն ապագայում կօգնի չեխական տնտեսությանը, նոր ներդրումներ կգրավի, կնվազեցնի գործարքների ծախսերը, կստեղծի նոր աշխատատեղեր, այսինքն՝ դա դրական նպատակ է»,- ասել է նա:
«Այս պահին Չեխիայի Հանրապետությունը դեռ պատրաստ չէ, և մենք պետք է արագ աշխատենք, որպեսզի բարելավվի մեր տնտեսական իրավիճակը»,- նշել է Սոբոտկան։










