Դոնեցկի հատուկ ջոկատայիններն անցել են ցուցարարների կողմը

20:58 • 12.04.14

Հատուկ նշանակության ոստիկանական ջոկատի զինվորները` նախկին «Բերկուտ», հրաժարվել են Դոնեցկից մեկնել Սլավյանսկ քաղաք, որտեղ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները գրավել են ոստիկանության շրջանային բաժանմունքն ու քաղաքային խորհրդի շենքը:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Գեորգյան ժապավեններ կապելով` ոստիկանները հայտարարել են, որ կողմ են ցուցարարների պահանջներին և հրաժարվում են իրենց հրամանատարությանը ենթարկվելուց: Նախկին «Բերկուտի» զինվորները ժամանել են Դոնեցկի ՆԳ շրջանային վարչության շենք, որը բանակցություններ վարելու նպատակով շրջափակել են դաշնայնացման կողմնակիցները:


«Մենք չենք ցրի խաղաղ քաղաքացիների ցույցը, քանի որ չենք ցանկանում, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես Մայդանում», - հայտարարել է նախկին բերկուտցիներից մեկը:

 

INTERFAX-ի հաղորդմամբ` ավելի ուշ եվրամայդանի հակառակորդներն սկսել են լքել Դոնեցկի ՆԳ շրջանային վարչության շենքի տարածքը՝ Դոնեցկի ոստիկանության շրջանային վարչության ղեկավար Կոնստանտին Պոժիդաևի հրաժարականի լուրն ստանալուց հետո: