ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի հարցով թե ԱՄՆ-ն, թե Իրանը չեն փոխում իրենց դիրքորոշումը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի նշանակման սկանդալի առիթով «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ:
Պաշտոնյան ասել է, որ ներկայացուցչի պաշտոնում Համիդ Աբութալեբիի փոխարեն Թեհրանը ուրիշ ոչ ոքի առաջադրել մտադիր չէ:
Սակայն Վաշինգտոնը շարունակում է խոչընդոտել Աբութալեբիի մուտքն ԱՄՆ-ի տարածք (ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ)՝ պաշտոնյային մեղադրելով 1979-ին Իրանում ամերիկյան դեսպանության պատանդառության համար: Այն ժամանակ 52 ամերիկացի դիվանագետներ 444 օր շարունակ պատանդ էին պահվել:
Աբութալեբին պնդում է, որ ինքն ընդամենը թարգմանիչ է աշխատել պատանդների համար:
Առայժմ Իրանն ԱՄՆ-ի քայլերն Աբութալեբիի նկատմամբ «ափսոսալի» և միջազգային իրավունքի խախտում է բնորոշել:










