Կիևն Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող դեպքերը դիտարկում է որպես ՌԴ-ի ագրեսիայի դրսևորում. Արսեն Ավակով
Կիևի իշխանություններն Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում են որպես Ռուսաստանի արտաքին ագրեսիայի դրսևորում:
Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը:
Վերջինս հիշեցրել է, որ Դոնեցկի շրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված՝ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:
Բացի այդ, Ավակովը հայտնել է, որ Կրամատորսկում (Դոնեցկի շրջան) շաբաթ երեկոյան հարձակում է իրականացվել ոստիկանության շրջանային բաժանմունքի վրա:










