Դոնեցկում ոստիկանության ևս մեկ բաժանմունք են գրավել

18:18 • 12.04.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում ոստիկանության բաժանմունքի գրավմանը հաջորդել է ևս մեկ բաժանմունքի գրավում Կրասնի Լիմանում: Այս մասին հայտնում է ԴՈԺԴ-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

 

Ըստ այդմ՝ 20 անհայտ անձ է գտնվում Լիմանի ոստիկանական բաժանմունքում: Շենքը շրջապատել են կազակները և աֆղանական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ուկրաինացի պատգամավորներից Ալեքսանդր Բրիգինեցը Facebook-ի իր էջում այս առիթով հայտնել է, որ շենքը գրաված անձանց հետ բանակցություններ են վարվում:

Երեկ գիշերը այլ զինված անձինք գրավել էին Դոնեցկի Սլավյանսկ քաղաքի ոստիկանության բաժանմունքն ու Ուկրաինայի անվտանգության վարչության տեղի մասնաճյուղը: Նրանք ներկայացել էին որպես «Դոնբասի աշխարհազորի» ներկայացուցիչներ: