Օբաման և նրա կինը 2013-ին $481 հազ. են աշխատել՝ մոտ $130 հազարով պակաս 2012-ից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, 2013 թվականին 481.098 դոլար են աշխատել՝ 127 հազար դոլարով ավելի քիչ, քան մեկ տարի առաջ, ասված է ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից հրապարակված հարկային հաշվետվությունում, գրում է Взгляд-ը:
Անցած տարվա եկամուտներից Ամերիկայի առաջին ընտանիքը դաշնային հարկ է վճարել 98.169 դոլար, ընդ որում՝ հարկային դրույքաչափը նրանց համար կազմել է 20,4 տոկոս: Սպիտակ տունը նշել է, որ այդ թիվն ավելի մեծ է եղել, քան անցած տարի, քանի որ նախագահն օրենք է ստորագրել, որը նախատեսում է հարկային բեռի մեծացում առավել ունևոր քաղաքացիների համար:
Բացի այդ, Օբամաները 23.328 դոլար են վճարել որպես տեղական հարկ իրենց հայրենի Իլինոիս նահանգում, որտեղ նրանք սեփական տուն ունեն:
Բարեգործական նպատակներով նախագահն ու նրա կինը նվիրաբերել են 59.251 դոլար, կամ իրենց ընդհանուր եկամտի 12,3 տոկոսը:
Հատկանշական է, որ նախագահի պաշտոնին լինելու ընթացքում Բարաք Օբամայի եկամուտները կայուն անկում են գրանցում:










