Հռոմում հակակառավարական ցույցերի շուրջ 80 մասնակից է ձերբակալվել
Հռոմում բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են տնտեսական խիստ քաղաքականությունից, որն սկսել է վարել կառավարությունը, ինչպես նաև՝ Թուրին-Լիոն երկաթգծի կառուցման ավարտի և Սիցիլիայում ԱՄՆ ռազմածովային ուժերի վերահսկողության հեռուստահաղորդակցական համակարգ ստեղծելու մտադրությունից:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը` РИА Новости-ն հղումով, բողոքի ակցիայի կազմակերպիչների տվյալներով` ապրիրլի 12-ին 15-20 հազար մարդ է դուրս եկել Հռոմի փաղոցներ: Մարդիկ բողքում են Իտալիայի նոր վարչապետ Մատեո Ռենցիի վարած քաղաքականության, ինչպես նաև՝ սոցիալական բնակարանների բաշխման կանոնակարգի և աշխատանքային գործունեության մասին վերջերս ընդունված օրենքի դեմ, որն աշխատանքային պայմանագրերում փոփոխություններ է ենթադրում, ինչն էլ արժանացել է արհմիությունների քննադատությանը:
Ցույցերին մասնակցում են ուսանողներ և No Tav շարժման ներկայացուցիչներ, որոնք դեմ են հանդես գալիս արագընթաց երկաթուղային ճանապարհի կառուցմանը, որը Իտալիան կմիացնի Ֆրանսիային:










