Ամերիկուհին ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ բարձրակրունկ կոշիկով ընկերոջը սպանելու համար
ԱՄՆ Տեխաս նահանգում ցմահ ազատազրկման են դատապարտել մի կնոջ, որը 15 սմ-անոց կրունկով սպանել է իր ընկերոջը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Քննության տվյալներով՝ հարբած Էնի և նրա ծանոթի՝ Ստեֆան Անդերսոնի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նա իր կոշիկով 25 անգամ հարվածել է տղամարդու գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Կինն ասել է, որ նա ընդամենը պաշտպանվել է, քանի որ առաջինը Ստեֆանն է հարձակվել նրա վրա։
Սակայն Հյուսթոնի դատարանը նրա դեմ դաժան վճիռ է կայացրել։










